Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Գողերի երկխոսությունն էլ երկխոսություն է

03.06.2008 | 00:00

Երեկ ՀՔԴԿ ղեկավար Խոսրով Հարությունյանը և նախկին ԱԺ փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը բանավիճում էին ներքաղաքական լարվածությունը հաղթահարելու թեմայի շուրջ: Զրույցի գերակշիռ հատվածը նվիրվեց հանրային պալատի, երկխոսության մասին դիտարկումներին: Եթե Խ. Հարությունյանը կարծում է, որ Հայաստանում երբևէ չի եղել այնպիսի իշխանություն, որն այդչափ հաշվի նստեր հանրային կարծիքի հետ, ապա Կ. Ռուբինյանը հակադարձում է` «իշխանությունը բռնազավթված է»: Ավելին, վերջինս նշում է, որ եթե Խ. Հարությունյանի դիտարկումն արդարացի է, ուրեմն պետք է բացեն Ա1+¬ը և արտոնեն ցույցերը, հանրահավաքները: Ողջունելով հանրային խորհրդի ստեղծման գաղափարը` ՀՔԴԿ ղեկավարը պնդում է, որ այն չի կարող փոխարինել Ազգային ժողովին: Իսկ ԱԺ նախկին փոխխոսնակը վստահեցնում է. «Իշխանության սակավաթիվ քայլերը միտված են ապօրինի զավթված իշխանության պահպանմանը, որից բխում է նաև Հասարակական պալատի ստեղծումը, ինչը ոչ այլ ինչ է, եթե ոչ փորձ` ներգրավել միամիտ ընդդիմադիրներին մի ամորֆ կառույցի մեջ»: «Չգործող ԱԺ¬ի» պարագայում (ԱԺ¬ի աշխատանքը ու միայն կոճակներ սեղմելը կամ կառավարության ներկայացրած ցանկացած օրենքը դակելը չէ) եթե Հասարակական խորհուրդը նրա գործը չի կատարում, ապա ո՞ւմ գործառույթն է կատարում»,¬ հարցնում է Կ. Ռուբինյանը և ավելացնում, որ ՀՊ¬ն ունի երկու խնդիր` երկրի ներսում իշխանության կրողի լեգիտիմության աստիճանի բարձրացում և Եվրոպային այս կառույցի գոյության մասին զեկուցելու հրամայական: Խ. Հարությունյանն իր հերթին մեղադրում է ընդդիմադիր հատվածին` երկխոսությանը չաջակցելու համար: Ըստ ԱԺ նախկին փոխխոսնակի, երկխոսություն չի կարող լինել, քանի դեռ կան քաղբանտարկյալներ, և մարդիկ հետապնդվում են: Բանավեճը հասավ իր գագաթնակետին, երբ Ռուբինյանը հարցրեց. «Դուք կերկխոսե՞ք գողի հետ»: «Անկախ այն հանգամանքից` քաղաքական դաշտում առկա գործոնը գողն է, թե նախկին գողը, պետք է երկխոսության և բանակցությունների միջոցով ապահովել առաջընթաց»,¬ պատասխանեց Հարությունյանը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5825

Մեկնաբանություններ